Կարևոր իրադարձություններ

Ջավախքում դպրոցահասակ երեխան ստեղծել է «հայկական «Ինստագրամ»»

19 Հունիս, 2019 14:52
Ջավախքում դպրոցահասակ երեխան ստեղծել է «հայկական «Ինստագրամ»»

Ջավախքի Սամցխե Ջավախեթի նահանգի 11-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սիմոնյանը ստեղծել է Raeeod անունով նոր հեռախոսային հավելված: Այս մասին հայտնում է է shantnews.am-ը՝ հղում անելով Rusarminfo-ին:

Նշվում է, որ հավելվածը համարվում է «Ինստագրամ» սոցիալական ցանցի երաժշտական նմանօրինակը:
«Մի անգամ ես պարզապես նստել էի և լսում էի երաժշտություն. այդ ժամանակ հասկացա, որ դրա համար հարմար հավելված չկա և կարելի է դա անել: Այդ ժամանակ ես մշակեցի իմ հավելվածը: Այս հավելվածում կարելի է երաժշտությամբ կիսվել, ընկերներ ավելացնել, գնահատել այն, ինչպես ինստագրամյան լուսանկարները»,- ասել  է Գրիգոր Սիմոնյանը:

Նշվում է, որ Raeeod հեռախոսային հավելվածը կներկայացվի ամենամյա «Սևան Ստարտափ Սամիթ»-ի ընթացքում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին