Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

«Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի

15 Հունիս, 2019 09:35
«Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի

«Ներկայումս երկրում նկատվող ազգային արժեքների նահանջին զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում ՀՅԴ շարքերում: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել՝ կապված ՀՀ քաղաքական դաշ­տում քաղաքական նոր գործընթացների հետ: 

Ըստ այդմ՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, դաշնակցականները բավականին անհանգստացած են՝ երկրում ձևավորված մթնոլորտի և առկա վիճակի հետ կապված: Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ ՀՅԴ-ում ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում՝ հետագա քաղաքական ակտիվության ապահովման «ճանապարհա­յին քարտեզի» շուրջ: Մասնավորաբար, նախատեսվում է անցկաց­նել համաժողովների շարք, նաև զանգվածային միջոցառումներ:

ՀՅԴ-ն այս կերպ կփորձի իր ընդդիմադիր կեցվածքով դաշտում ապահովել այլընտրանքային կարծիք ու իրական ազգային գաղա­փարներ:

Այս տեղեկությունները ճշտելու և մանրամասներ իմանալու համար դիմեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ում միշտ էլ տեղի են ունենում բուռն քննարկումներ, այդ թվում՝ նաև այս օրերին: 

«Այո, ունենք մի քանի խոշոր նախագծեր, ծրագրեր: Խոսքը փողո­ցային ցույցերի, հանրահավաքների մասին չէ: Պատրաստվում ենք իրականացնել մեծ ֆորում: Երբ մանրամասները պարզվեն, կհայ­տարարենք այդ մասին», - ասաց Սաղաթելյանը»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին