Կարևոր իրադարձություններ

«Ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ են գցում փողոցի վրա»

12 Հունիս, 2019 15:22
«Ես օրական 3-4 անգամ  կանգնում եմ, մարդկանց  դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ  են գցում փողոցի վրա»

 Այյսօր՝ հունիսի 12–ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ծխելու պատճառով աշխատանքից ազատված երթուղայինի վարորդի խնդրին հայտնեց, որ վարորդին ազատել կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետեւ սա մասնավոր գիծ է:

«Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որը և դրվում է բոլոր վարորդների նկատմամբ»:

Ըստ նրա՝ ընդհանրապես ճանապարհատրանսպորտային ոլորտում բավականին խնդիրներ կան.

«Մի տեղ վարորդը ծխում է, մի տեղ աղբ են նետում մեքենայից դուրս։ Ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ գցում են փողոցի վրա»:

Մարության կարծիքով՝ պետությունը պետք է տուգանքներով զսպի օրինազանցներին, սակայն մարդիկ իրենք պետք է փոխվեն.

«Մեկ միլիոն մարդու ոչ մի գերատեսչություն չի կարող հետեւել եւ տուգանել։ Մենք ինքներս պետք է փոխվենք։ Ես ամբողջական եմ նայում հարցին»:

 

Լրահոս

Դիտել ավելին