Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի բողոքների գործով դատարան ժամանեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

12 Հունիս, 2019 12:44
Քոչարյանի բողոքների գործով դատարան ժամանեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ժամանեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես հայտնում է armtimes.com-ը՝ դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության կողմից ներկայացված բողոքների քննությունը: Դատարանում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Դատախազությունը մասնավորապես բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվել էր մայիսի 18-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին