Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539,5
    547,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

«Ժամանակ». Բարդ քննություն. Վանեցյանը մարում է կրակը

31 Մայիս, 2019 08:47
«Ժամանակ». Բարդ քննություն. Վանեցյանը մարում է կրակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է, հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում՝ մայիսի 30-ին Բաբայանի գրասենյակի տարածած արդեն հայտնի հաղորդագրության կապակցությամբ: Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ չկա որեւէ քաղաքական ասպեկտ, եւ խնդիրը միմյանց միջեւ եղած ֆինանսական հարցերն են:

ԱԱԾ պետն իր հայտարարությամբ փաստացի մարում է կամ փորձում է մարել այն կրակը, որը բորբոքվել էր Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությամբ: Հիշեցնենք, որ հայտարարվել էր Բաբայանի կողմնակիցների ճանապարհը փակելու եւ նրանց ուղղությամբ կրակելու մասին՝ դրա համար մեղադրելով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմնակից համարվող անձանց:

Այս ամենը ակնառու կերպով տեղավորվում է Արցախի նախագահի ընտրության գործընթացի մեջ: Արայիկ Հարությունյանը հայտարարել է առաջադրվելու մասին, իսկ Սամվել Բաբայանը՝ մտադրություն ունենալու, թեեւ կարծես թե ունի առաջադրվելու իրավական խնդիրներ: Նա տեւական ժամանակ հայտարարում է, որ այդ խնդիրները առաջացնում են իրեն առաջադրվել թույլ չտալու համար:

Մի բան աներկբա է. Արցախի նախագահի ընտրությունն առաջին անգամ անցնելու է իրապես թեժ պայքարում: Թեկնածու կլինի նաեւ ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանը, հնարավոր են այլ առաջադրումներ եւս: Թեժությունը անկասկած պայմանավորված է այն հանգամանքով, որ Երեւանն առաջին անգամ որդեգրել է ուղիղ միջամտություն թույլ չտալու մոտեցումը՝ թավշյա հեղափոխությունից հետո:

Միաժամանակ, սակայն, կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունն ունենալու է իր նախընտրելի տարբերակը: Ներկայումս այդ տարբերակ դիտվում է Արայիկ Հարությունյանը, որը նաեւ թավշյա հեղափոխությունից ի վեր բավականին լոյալ է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հանդեպ: Կփոխվի՞ իրավիճակը մինչեւ ընտրություն, թե ոչ, դա կախված է թերեւս թեկնածուների շրջանակի որեւէ փոփոխությամբ:

Դրան զուգահեռ, անշուշտ, իր նախընտրելի տարբերակներն ունի Հայաստանի նախկին իշխող համակարգը, կամ ավելի շուտ հնարավոր է ասել՝ համակարգի առնվազն երկու թեւերը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Մեծ հավանականությամբ, նրանք ունեն տարբեր նախընտրելի սցենարներ: Իհարկե, նրանց միջեւ մրցակցությունը չի կրի նույն բնույթը, ինչ առանձին մրցակցությունը Հայաստանի նոր իշխանության նախընտրությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին