Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ջրհեղեղի հետեւանքով 5 մարդ է զոհվել

16 Հոկտեմբեր, 2015 11:47
Իտալիայում ջրհեղեղի հետեւանքով 5 մարդ է զոհվել

Վերջին օրերին Իտալիայում տեղացած հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով 5 մարդ է զոհվել, հաղորդում է Euronews-ը:

Առավել շատ տուժել է Բենեվենտո քաղաքը: Ապենինյան թերակղզու կենտրոնական եւ հարավային շրջաններում գետերը հունից դուրս են եկել, ինչն էլ ջրհեղեղների պատճառ է հանդիսացել:

Հազարավոր բնակարաններ հայտնվել են ջրի տակ: Բազմաթիվ դպրոցներ ու պետական հաստատություններ ժամանակավորապես չեն գործում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին