Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Սերժ Սարգսյանն այլևս Հանրապետական կուսակցության անդամ չէ. Մովսես Հարությունյան

25 Մայիս, 2019 16:54
Հեղինակ՝ Մովսես Հարությունյան
Արդյո՞ք Սերժ Սարգսյանն այլևս Հանրապետական կուսակցության անդամ չէ. Մովսես Հարությունյան

Ֆեյսուքյան օգտատեր Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արդյո՞ք Սերժ Սարգսյանն այլևս Հանրապետական կուսակցության անդամ չէ...
ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը «Հրապարակ» օրաթերթի(այսօրվա համարում) հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե որևէ ՀՀԿ-ական հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։
Քիչ առաջ, սակայն, Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է, որ կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հ.Գ. Ստացվում է, որ կամ Սերժ Սարգսյանն այլևս ՀՀԿ անդամ չէ, կամ էլ ՀՀԿ-ում շարունակում են չտիրապետել իրավիճակին»։

 

Լրահոս

Դիտել ավելին