Կարևոր իրադարձություններ

Ռումինիայի ափային անվտանգության ծառայությունը կրակ է բացել թուրքական նավի ուղղությամբ. կա 3 վիրավոր

21 Մայիս, 2019 23:40
Ռումինիայի ափային անվտանգության ծառայությունը կրակ է բացել թուրքական նավի ուղղությամբ. կա 3 վիրավոր

Ռումինիայի ափային անվտանգության ծառայությունը Սև ծովի տարածքում կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, հաղորդում է minval.az-ը:

Միջադեպի հետևանքով թուրքական նավի անձնակազմից երեք նավաստի է վիրավորվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ութ հոգանոց անձնակազմը ձերբակալվել է ափային անվտանգության ծառայության կողմից: Այնուհետև նավը խորտակվել է:

Միջադեպի վերաբերյալ այլ տեղեկություն չի հաղորդվում: Թուրքական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը:

 

Լրահոս

Դիտել ավելին