Կարևոր իրադարձություններ

Ավստրալացին ոսկու՝ 100 000 դոլար արժողությամբ ձուլակտոր է գտել

20 Մայիս, 2019 22:34
Ավստրալացին ոսկու՝ 100 000 դոլար արժողությամբ ձուլակտոր է գտել

Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգում ոսկի որոնողը ոսկու ձուլակտոր է գտել, որը մոտ 100 000 դոլար է գնահատվում, հաղորդում է West Australia պարբերականը:

Տղամարդը, որը ցանկացել է անանուն մնալ, 1,4 կիլոգրամանոց ձուլակտորը գտել է մետաղորսչի օգնությամբ աղի լճի մոտով անցնելիս:

Հաղորդվում է, որ տղամարդը հայտնաբերած ձուլակտորը Finders Keepers Gold Prospecting սարքավորումների խանութ է ներկայացրել: 

Խանութի ներկայացուցիչը հայտնել է, որ նման ձուլակտորներ հայտնաբերվում են տարեկան մի քանի անգամ՝ սովորաբար ծանր տեխնիկայի և ոչ թե մետաղորսչի օգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին