Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահը կմեկնի Իտալիա

16 Հոկտեմբեր, 2015 11:15
Իրանի նախագահը կմեկնի Իտալիա

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոյեմբերի 14-15-ին կմեկնի Իտալիա: Այցի ընթացքում Ռոհանին կհանդիպի երկրի նախագահի, վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հաղորդում է իրանական Fars News լրատվական գործակալությունը: Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Իրանի և միջուկային ծրագրի հարցում միջազգային միջնորդ «վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև կնքված համաձայնագիրը, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները, նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին