Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել. Վարչապետի խոսնակը Քոչարյանի ազատ արձակման մասին

18 Մայիս, 2019 18:00
Հեղինակ՝ Վլադիմիր Կարապետյան
Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել. Վարչապետի խոսնակը Քոչարյանի ազատ արձակման մասին

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են:

Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը:

Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:

Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին