Կարևոր իրադարձություններ

Երկրի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

14 Մայիս, 2019 20:36
Երկրի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Երկիր մոլորակի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչովը:

Գիտնականը մասնավորեցրել է, որ դա պայմանավորված է Արևի ակտիվությամբ:

«Հնարավոր է ռադիոկապի վատթարացում և բևեռափայլ»,- հավելել է նա:

Բոգաչովը նաև նշել է, որ առավել լուրջ մագնիսական փոթորիկներ նույնպես լինում են:

«Այս փոթորիկը երրորդ մակարդակի է, ընդամենը 5 բալանոց, որոնք հազվադեպ են պատահում՝ 10-20 տարին մեկ անգամ: Սա ռեկորդային իրադարձություն չէ», - ընդգծել է մասնագետը:

Ակտիվությունը մեկնարկել է երեքշաբթի առավոտյան և կտևի մինչև երեկո: Գիշերային ժամերին Երկրի մագնիսական դաշտը կկարգավորվի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին