Կարևոր իրադարձություններ

1-2 տարում ՀԷՑ-ը կարող է սննկանալ. Ս. Կարապետյանը չի կարողանա լուծել ճգնաժամից խնդիրը

01 Հոկտեմբեր, 2015 12:55
1-2 տարում ՀԷՑ-ը կարող է սննկանալ. Ս. Կարապետյանը չի կարողանա լուծել ճգնաժամից խնդիրը

ՀԾԿՀ-ի այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀԷՑ-ը հանձնել «ԼիորմանդՀոլդինգզԼիմիթեդ» ընկերությանը, որըպատկանումէ «ՏաշիրԳրուպ»-ին:Կառավարության այսօրվա նիստի ընթացքում էլ վարչապետը հայտարարեց, որսակագնի թանկացումն հիմնավորված է և դրափոփոխության անհրաժեշտությունը չկա:
Հայտնի է նաև, որ մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը Սամվել Կարապետյանը կառավարության հետ համամասնությամբ, սուբսիդավորելու է  սակագանի տարբերությունը՝ բնակչության և ՓՄՁ-ի համար:

Այս հարցերի շուրջ Shabat.am-ը զրուցել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ, ով կարծում է, որ սա  «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից պարզապես պատասխանատվությունն իր վրայից գցելու քայլ էր, որպեսզի էլ ավելի ծավալվող բողոքը չքաղաքականացվի և ուղղությունը շեղվի հայկական կողմի վրա:

«Բայց խնդիրը այս կերպ իհարկե չի լուծվում, ճգնաժամը, որը առաջացել է ՀԷՑ-ում, կմնա, ավելի կխորանա, «Ինտեր ՌԱՕ»-ն լավ գիտակցում էր, որ ինքը այդ խնդիրը չի կարող լուծել: Ի վերջո, թե՛ ռուսական ընկերությունը, թե՛ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի ճգնաժամի խնդիրը չեն կարողանա լուծել:  Սակագների, ՀԷՑ-ի արդիականացման հիմնախնդիրները մնում են»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, եթե այդ խնդիրները չի կարողացել լուծել «Ինտեր ՌԱՕ»- ի նման գիգանտ ընկերոթյունը, ապա Սամվել Կարապետյանն առավելևս չի կարողանա դա անել. «Պարզապես այս փուլում փորձ է արվում և՛ պատասխանատվությունը ուղղել Սամվել Կարապետյանի ու Հայաստանի իշխանությունների կողմ, և՛ որոշակի ֆինանսական ռեսուրսներից խուսափել: Անհրաժեշտ էր ներդրումներ, ծախսեր, ուրեմն թող դա անի Սամվել Կարապետյանը, ոչ թե «Ինտեր ՌԱՕ»-ն»:

 Ըստ նրա, Մոսկվայում մտածում են հետևյալ կերպ՝ «Մեզ մոտ բիզնես ես անում, գնա միքիչ քո փողրեով էլ պահի այս պռոբլեմը ժամանակավորապես, տեսնենք ինչ կլինի»:

 Տնտեսագետի կարծիքով,  իշխանությունները պետք է բացատրություններ տան, թե ինչու չի հրապարակվում գործարքի արժեքը, իսկ եթե խուսափում  են, ուրեմն մի բան այն չէ:

«Կարծում եմ, Մոսկվային այնքան էլ չի մտահոգում, որ հայկական էներգետիկ համակարգը՝ այդ թվում ՀԷՑ-ը, կարող է ընդհանրապես շարքից դուրս գալ, որովհետև ԵՏՄ շրջանակներում ստեղծվում է, այսպես կոչված, միասնական էներգետիկ շուկա, որտեղ կա հզորությունների ավելցուկ: Ի նկատի ունեմ Ռուսաստանին, Ղազախստանին, որոնք ավելի էժան գազի վրա կարող են արտադրել էլեկտրաէներգիա և արտահանել Հայաստան: Դա ԵՏՄ պայմանագրերի շրջանակներում նախատեսված գործընթաց է»,-ասաց տնտեսագետը, ընդգծելով, որ Հայաստանը կարող է ընդհանրապես ՀԷՑ էլ չունենալ:

 Հարցին, թե փաստորեն  Մոսվկան այս կերպ փորձ է անում ՀԷՑ-ի անհրաժեշտությունը վերացնել Հայաստանում, տնտեսագետը նկատեց, որ գործընթացները գնում են դրան:

«ՀԷՑ-ը կարող է սննկանալ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում: Տպավորությունն այնպիսին է, որ Մոսկվան դրան է տանում և դա լիովին տեղավորվում է Մոսկվայի նոր էներգետիկ քաղաքականության շրջանակներում»,-ասաց նա:

Նրա խոսքով, ՀԷՑ-ի և էներգետիկ համակարգի  ընկերությունների առողջացմանը բացի նրանիոց, որ կնպաստեր դրանց ազգայնացումը, պետք է նաև  հանձնվեին կամ վաճառվեին Արևմտյան ներդրողներին, որոնք ունեն և միջոցներ և տեխնոլոգիաներ. «Ներկա պայմաններում ոչ Հայաստանը, ոչ ռուսական էներգեիկ ընեկորթյունները, ոչ էլ Սամվել Կարապետյանը ի վիճակի չեն ՀԷՑ-ը և Հայաստանի էներգետիկան դուրս բերել ճգնաժամից»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին