Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ երկրին հասցված վնասը գնահատել են մոտ 1 տրլն դոլար

13 Մայիս, 2019 16:33
Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ երկրին հասցված վնասը գնահատել են մոտ 1 տրլն դոլար

 Լեհաստանն ավարտել Է այն վնասի հաշվարկումը, որը հանրապետությանը հասցվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ հատուկ պատրաստված հաշվետվությունում այն գնահատել Է շուրջ 1 տրիլիոն դոլար: Մայիսի 13-ին Sieci հրատարակությունում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է հանրապետությունում կառավարող՝ «Օրենք եւ արդարություն» կուսակցության պատգամավոր Արկադիուշ Մուլարչիկը, որը գլխավորում Է այն փորձագետների խումբն, որոնք զբաղվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի կողմից երկրին պատճառված վնասի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ռեպարացիաներ ստանալու հարցով:

Քաղաքական գործիչը չի նշել ստույգ թիվը, որը հիշատակված Է փաստաթղթում, բայց պատասխանելով լրագրողների այն հարցին, թե այն գերազանցում Է արդյոք 1 տրիլիոն դոլարը, նշել Է. «Դուք մոտ եք»: «Կարող եմ ասել, որ մեր հաշվարկներն զգալիորեն գերազանցում են այն գումարը, որը հայտարարվել Էր պատերազմից անմիջապես հետո»,- ասել Է Մուլարչիկը՝ հիշեցնելով, որ 1947 թվականին պատրաստված պատերազմական կորուստների մասին հաշվետվությունում Լեհաստանի վնասը գնահատված Է այն ժամանակվա 48 միլիարդ դոլար, ինչն այսօր կազմում Է շուրջ 850 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացրել Է պատգամավորը, առաջիկա օրերին հաշվետվությունը կներկայացվի երկրի ղեկավարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին