Կարևոր իրադարձություններ

28 համարի ավտոբուսում դրամապանակ են գողացել

11 Մայիս, 2019 20:47
28 համարի ավտոբուսում դրամապանակ են գողացել

Մայիսի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Խաչիկ Ս-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.50-ին, թիվ 28 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի ուղեւորուհու դրամապանակը, որի մեջ եղել է փող ու բանկային քարտեր: Ավելի ուշ Խաչիկ Ս-ն փորձել է բանկային քարտով գումար կանխիկացնել, սակայն գաղտնագիրը չիմանալու պատճառով չի կարողացել:


Խաչիկ Ս-ի անձնական խուզարկությամբ դրամապանակը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին