Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

 

35-ամյա տղամարդը դանակի չորս հարված է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին

08 Մայիս, 2019 15:32
35-ամյա տղամարդը դանակի չորս հարված է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ գյուղի բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերոջը: Այս մաիսն հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն  մասին, որ 2019թ. հունվարի 25-ին Քասախ գյուղի՝ 1984թ. ծնված բնակիչն ընկերոջ հետ մասնակցել է գյուղում տեղի ունեցած հոգեհացին, որտեղ ալկոհոլ են օգտագործել:

Հոգեհացից հետո վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 35-ամյա տղամարդը դանակի չորս հարված է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին