Կարևոր իրադարձություններ

2018-ին ՀՀ-ում 2000-ով ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ

07 Մայիս, 2019 11:18
2018-ին ՀՀ-ում 2000-ով ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ

2018 թվականին Հայաստանում 2000-ով ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ: Ազգային վիճակագրական ծառայության տվյլաների համաձայն, նախորդ տարում երկրում ծնվել է 19,252 տղա և 17,322 աղջիկ:

Յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով տղաների թիվը 111 է: Մասնագետները նորմալ են համարում նորածինների 100 աղջիկ-105 տղա հարաբերակցությունը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ում աղջիկներին ամենից շատ տրված անուններն են Նարե, Մարիա, Մանե, Մարի, Արփի: Տղաներին ամենից շատ տրվել են Դավիթ, Նարեկ, Հայկ, Տիգրան, Մարկ անունները:

2017 թվականին Հայաստանում ծնվել է 17,969 աղջիկ և 19,731 տղա։

 
 

Լրահոս

Դիտել ավելին