Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523
    531

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Հրադադարի պայմանագիրը պետք է կնքվեր Ադրբեջանի և ԼՂ-ի միջև` սկզբից առանց Հայաստանի մասնակցության. «168 ժամ»

07 Մայիս, 2019 09:15
Հրադադարի պայմանագիրը պետք է կնքվեր Ադրբեջանի և ԼՂ-ի միջև` սկզբից առանց Հայաստանի մասնակցության. «168 ժամ»

«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է կնքվեր հրադադարի պայմանագիրը՝ սկզբից առանց Հայաստանի մասնակցության։ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդովը նախագահ Հեյդար Ալիևի հրամանով արդեն ստորագրել էր այն տեքստը, որը ես առաջարկել էի։ Զուգահեռաբար՝ ես այդ տեքստը փոխանցում էի Երևան և Ստեփանակերտ։ Երևանում գիտեին այդ տեքստի մասին։ Մամեդովը ստորագրում է այդ փաստաթուղթը, որից հետո, երբ արդեն համաձայնեցված էր տեքստը Ստեփանակերտի և Ադրբեջանի հետ, Հեյդար Ալիևը դիմում է ինձ՝ պնդելով, որպեսզի ես կապ հաստատեմ Երևանի հետ, քանի որ միգուցե դրան միանա նաև Երևանը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ վերհիշելով հրադադարի պայմանագրի կնքման գործընթացը։

Նրա խոսքով՝ ինքն այն ժամանակ Հեյդար Ալիևին փորձել է համոզել հրաժարվել այդ քայլից՝ վստահեցնելով, որ հնարավոր չէ հասնել նրան, որպեսզի Երևանն իր ստորագրությունը դնի։

«Բայց Հեյդար Ալիևը պնդում էր, և ես պարզապես հարգանքից ելնելով, հասկանալով, որ նա փորձառու է, տարիքով, ի վերջո, զանգահարեցի Երևան։ Մեկուկես ժամից Երևանից զանգ է գալիս և Դավիթ Շահնազարյանը, ով այդ փուլում կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ուներ, հայտնում է, որ Հայաստանը ևս պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը:

Այդ ժամանակ մենք ուղարկում ենք Երևան այն տեքստը, որն արդեն ստորագրված էր Մամեդովի կողմից, իսկ այդ ժամանակ արդեն ՀՀ Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ով՝ ստանալով այդ տեքստը, որը ես ուղարկել էի նրան ֆաքսով, երկու ուղղում է դրանում մտցնում:

Հիմա չեմ խոսի այդ ուղղումների բնույթի մասին, դրանք ընդունելի էին, բայց այլ ժամանակահատվածում այդ ուղղումները կարող էին շաբաթով երկարաձգել խոսակցությունները պայմանագրի կնքման շուրջ, իսկ այս դեպքում ադրբեջանական կողմն ակնթարթորեն համաձայնեց Սերժ Սարգսյանի այդ երկու ուղղումներին։

Երբ Մամեդովը ևս մեկ անգամ ստորագրեց, եկավ տեքստը նաև Երևանից Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, իսկ հետո այդ վերանայված տեքստը ստորագրեց նաև Սամվել Բաբայանը, որը ԼՂ ԶՈՒ ղեկավարն էր»,- պատմել է Կազիմիրովը։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին լրացավ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի՝ Բիշքեկի արձանագրության 25-ամյակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին