Կարևոր իրադարձություններ

«Հայրենասեր ուսանող» միջբուհական ֆորումի մասնակիցները հյուրընկալվել են Բակո Սահակյանին

05 Մայիս, 2019 15:17
«Հայրենասեր ուսանող» միջբուհական ֆորումի մասնակիցները հյուրընկալվել են Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է «Հայրենասեր ուսանող» խորագիրը կրող միջբուհական ուսանողական ֆորումի մասնակիցներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, անվտանգությանը եւ բանակաշինությանը, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն Արցախում՝ հույս հայտնելով, որ դա կկրի պարբերական բնույթ:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, և պաշտոնատար այլ անձիք:

 

Լրահոս

Դիտել ավելին