Կարևոր իրադարձություններ

Զանգվածային սպանություն է տեղի ունեցել Ռուսաստանում

04 Մայիս, 2019 21:38
Զանգվածային սպանություն է տեղի ունեցել  Ռուսաստանում

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանի Նյազեպետրովսկ քաղաքում մահացած են գտել չորս մեծահասակի և չորս տարեկան մի երեխայի։ Քննիչների տեղեկատվության համաձայն, դանակահարված մարմինները հայտնաբերվել են մասնավոր բնակելի տանը: ՌԻԱ Նովոստիին իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ իրենք գտել են նաև մի փոքր երեխայի, ով ողջ է եղել։

«Հայտնի է, որ տան տիրոջն ու նրա ընկերուհու հյուր են եկել մի կին՝ իր երկու երեխաների հետ, և ևս մեկ տղամարդ։ Նրանք ալկոհոլ օգտագործել են», - ասել է գործակալության զրուցակիցը: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել տանն ու փնտում են կասկածյալների: Հարուցվել է քրեական գործ։ Հետաքննության բաժնի ղեկավարը հետաքննությունը վերցրել է իր վերահսկողության տակ։

 

Լրահոս

Դիտել ավելին