Կարևոր իրադարձություններ

Թեև ընդդիմադիր Փաշինյանը պնդում էր, որ ՀՀ-ում ծառայո­ղական մեքենաների թիվն աստղաբաշխական է, իրենք, սակայն, չեն շտապում կրճատել դրանք.«Փաստ»

03 Մայիս, 2019 08:24
Թեև ընդդիմադիր Փաշինյանը պնդում էր, որ ՀՀ-ում ծառայո­ղական մեքենաների թիվն աստղաբաշխական է, իրենք, սակայն, չեն շտապում կրճատել դրանք.«Փաստ»

«Թեև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանում ծառայո­ղական մեքենաների՝պադավատների թիվը աստղաբաշխական է, նոր իշխա­նությունները չեն շտապում կրճատել դրանց թիվը, ավելին՝ շարունակում են թարմացնել կառավարական ավտո­պարկերը... 

Կառավարական ստորա­բաժանումներում ավտոմեքենաների մեծ թիվն առաջացնում է նաև պարտա­դիր ծախսեր, ասենք՝ ավտոմեքենանե­րի ապահովագրությունը: 

Օրինակ՝ ՀՀ բնապահպանության նախարարությու­նը միայն «Ինգո Արմենիա» ընկերու­թյունից այս տարվա ապրիլին ձեռք է բերել ավելի քան 800 000 դրամի ԱՊՊԱ  ծառայություն: Գերատեսչությունները օգտվել են տարբեր ԱՊՊԱ ընկերու­թյունների ծառայություններից, արդյուն­քում պետական գանձարանից միլիո­նավոր դրամներ են ծախսվել միայն այս ծառայության գծով... 

Թվերի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անգամ ամենափոքր գերատեսչություն­ներում տասնյակ ավտոմեքենաներ են շահագործվում՝ դրանից բխող ֆինան­սական կորուստներով...

Իսկ միգուցե վարչապետին հիշեցնեն երանելի ընդդիմադիր ժամանակների ելույթները... Թե հիմա կյանքը փոխվել է, իրենք կարող են շրջել «պադավատներով» ու «ախռաննիկներով»՝ պետության ծախսերով, իսկ մյուսներին պետք է փռել ասֆալտին կամ հանգիստ նստացնել... տեղները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին