Կարևոր իրադարձություններ

Մեդվեդեւի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց. Ստեփան Դանիելյան

02 Մայիս, 2019 17:15
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
Մեդվեդեւի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց. Ստեփան Դանիելյան

Մեդվեդեւի հետ կապված մմիջադեպին հետեւած զարգացումներն արդեն շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Մեդվեդեւի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց։

Նախ միջադեպի մասին։ Իրականում ոչ մի բան էլ չի կատարվել։ Պարզ իրավիճակում պարզ կատակ է արվել, առանց որեւէ ակնարկի։ Նման հավաքների ժամանակ հաճախ են նման ոչինչ չնշանակող կատակներ անում, հատկապես երբ հոգնած են լինում ու լավ տրամադրություն են ունենում։ Սա էր ամբողջը։

Դրան հետեւած զարգացումներն արդեն շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում։

Մտահոգություններ

1․ Իշխող քաղաքական ուժը ոչ պրոֆեսիոնալ է ու չունի քաղաքական մտածողություն եւ միջադեպի հետ կապված նրանց ոչ ադեկվատ բացատրություններն ու ինքնաարդարացումները ցույց են տալիս, որ անգամ ամենապարզ իրավիճակներում չեն կարողանում կողմնորոշվել ու սթափ գնահատականներ տալ։

Նաեւ չեն գիտակցում, թե ինչ են իրենցից ներկայացնում միջազգային հարաբերություններ ու քաղաքական թիմի պաշտոնյանները, խոսք ասելուց առաջ, պետք է մի քանի շերտերում մտածեն ու նոր հանրային կարծիք հայտնեն։ Պարզ ասած, ադեկվատ քաղաքական թիմ չկա։

2․ Ցույց տվեց, որ հանրություն նույնպես հիստերիկ եւ ոչ սթափ մտածողություն ունի։ Չկան հանրային կողմնորոշիչներ եւ ցանկացած փռշտոց կարող է ոչ ադեկվատ հակառուսական, կամ հակաարեւմտյան, կամ հակաեսիմինչյան հանրային ալիք բարձրացնել»:

 

Լրահոս

Դիտել ավելին