Կարևոր իրադարձություններ

Նոտր Դամի վերականգնումը կարող Է հինգ տարուց ավելի տեւել. Ֆրանսիայի մշակույթի նախարար

02 Մայիս, 2019 14:55
Նոտր Դամի վերականգնումը կարող Է հինգ տարուց ավելի տեւել. Ֆրանսիայի մշակույթի նախարար

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը, որը տուժել Է հրդեհից, կարող Է տեւել հինգ տարուց ավելի, որն այդ աշխատանքների համար հատկացրել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին, հայտնել Է երկրի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը մայիսի 2-ին Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում:

«Աշխատանքները կարող են ավարտվել ինչպես հինգ տարուց ավելի, այնպես Էլ դրանից պակաս ժամկետում: Գլխավորն այն Է, որ ամեն ինչ կատարվի հանգամանորեն: Բայց միանգամայն ակնհայտ Է, որ հարկ կլինի այդ աշխատանքները կատարել բարձր տեմպով, որպեսզի տաճարը հնարավորինս արագ վերադարձնենք հավատացյալներին, փարիզցիներին, բոլոր ֆրանսիացիներին եւ զբոսաշրջիկներին»,- հայտարարել Է Ռիեստերը: Նա հավաստիացրել Է, որ չնայած կառավարության կողմից ներկայացված օրինագծին, որը մայիսի 10-ին կքննարկվի Ազգային ժողովի կողմից եւ նախատեսում Է մի ամբողջ շարք նորմատիվային ակտերի վերացում, որպեսզի ավելի արագ կատարվի վերականգնումը, «ազգային սեփականության պաշտպանության ոչ մի դրույթ չի խախտվի»: «Ես դրա երաշխավոր եմ հանդես գալիս»,- ընդգծել Է մշակույթի նախարարը: «Կկազմվի պատմաբանների, տեխնիկների, գիտնականների մի ամբողջ ընկերություն, որպեսզի վերականգնումը դառնա լավագույնը բոլոր հնարավորներից»,- ասել Է Ռիեստերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին