Կարևոր իրադարձություններ

Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է Facebook-ի նոր դիզայնը

01 Մայիս, 2019 15:12
Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է Facebook-ի նոր դիզայնը

Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը F8 մշակողների խորհրդաժողովում ցուցադրել է կայքի նոր դիզայնը: «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ այն դիզայնը ստացել է FB5 անվանումը: Ցուկերբերգը նշել է, որ որոշակի դերակատարություն առաջիկա փոփոխություններում կունենա օգտատերերի գաղտնիությունը:

Փոփոխություններ կլինեն կայքում և սոցցանցի հավելվածներում, մասնավորապես, չի լինի էջի վերևի «կապույտ» գլխագիրը, դիզայնը ավելի բաց երանգներով կլինի: «Պատմությունների» բաժինը, որոնք ջնջվում են հրապարակումից 24 ժամ անց, առավել ցայտուն կդառնա, իսկ էջի կենտրոնում կտեղադրվեն ընկերակցությունները: Ընկերությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի նաև Marketplace գնումների ներկառուցված բլոկին՝ տեղադրելով այն էջի վերևի մենյուում:

 

Լրահոս

Դիտել ավելին