Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային բանկը մտադիր է օգնել Սիրիայի հարևան երկրներին

16 Հոկտեմբեր, 2015 10:44
Համաշխարհային բանկը մտադիր է օգնել Սիրիայի հարևան երկրներին

Համաշխարհաին բանկը պատրաստվում է ֆինանսական օգնություն տրամադրել Սիրիայի հարևան երկրներին, որոնցում վերահաստատվել են փախստականները՝ հայտնում է BBC-ն։ Օգնության առաջին ստացողներ են հաարվում Լիբանանն ու Հորդանանը։

Բանկում հայտնել են, որ անհրաժեշտ միջոցները կարող են ստացվել Պարսից ծոցի երկրներից, որոշ պետություններ արդեն համաձայնել են աջակցություն ցուցաբերել։

Նշվում է, որ ներկայումս սիրիացի փախստականները կազմում են Լիբանանի բնակչության 30 և Հորդանանի բնակչության 20 տոկոսը։

Ավելի վաղ հաղոդվել էր, որ ԵՄ-ն կարող է 3 մլրդ եվրո տրամադրել փախստականների հարցում Թուրքիայի աջակցությանը։ Երկիրը, որն ընդունում է ներգաղթյալների վիթխարի թիվ, խնդրի վրա արդեն մոտ 7 մլրդ եվրո է ծախսել։

 

Լրահոս

Դիտել ավելին