Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը հավանության է արժանացրել Թուրքիայի հետ միգրացիայի վերաբերյալ գործողությունների ծրագիրը

16 Հոկտեմբեր, 2015 10:42
Եվրամիությունը հավանության է արժանացրել Թուրքիայի հետ միգրացիայի վերաբերյալ գործողությունների ծրագիրը

Եվրամիությունը հավանության է արժանացրել Թուրքիայի հետ միգրացիայի վերաբերյալ գործողությունների ծրագիրը, ֆինանսական օգնության մասին ավելի ուշ կպայմանավորվեն: Այս մասին ԵՄ գագաթնաժողովն ամփոփելով` հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը, գրում է RIA Novosti-ն:

«Երեկոյան մենք պայմանավորվեցինք գործողությունների ընդհանուր ծրագրի բովանդակության հետ կապված` ուղղված երաշխավորելուն, որ Թուրքիայում գտնվող որոշ փախստականներ կմնան Թուրքիայում, ինչպես նաև կանխարգելել Թուրքիայից ԵՄ փախստականների և ներգաղթյալների ժամանումը»,-ասել է Յունքերը:

Նրա խոսքերով` ֆինանսական օգնության գումարը, որը ԵՄ-ն պատրաստ է հատկացնել, «կքաննարկվի առաջիկա օրերի ընթացքում` Եվրահանձնաժողովի առջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսի և Թուրքիայի միջև»:

 

Լրահոս

Դիտել ավելին