Կարևոր իրադարձություններ

Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին

26 Ապրիլ, 2019 12:47
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին

Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ Պեկինում կայացած հանդիպմանը։

«Մենք պայմանավորվեցինք, որ օգոստոսին Ռուսաստանում կանցկացնենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը»,-ասել է Պուտինը ապրիլի 26-ին կայացած հանդիպմանը:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2018 թվականին ավելացել է գրեթե 14 տոկոսով եւ հասել 2,5 միլիարդ դոլարի:

 

Լրահոս

Դիտել ավելին