Կարևոր իրադարձություններ

Դադարեցվել են Վանեվան համայնքի ղեկավարի լիազորությունները

25 Ապրիլ, 2019 10:57
Դադարեցվել են Վանեվան համայնքի ղեկավարի լիազորությունները

ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետը, դադարեցրել է Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Վանեվանում վերջին վեց ամսում ավագանու նիստ չի հրավիրվել, իսկ ավագանու հինգ անդամներից երեքը իրենց նախաձեռնությամբ, համաձայն օրենքի պահանջների, անվստահություն են հայտնել համայնքի ղեկավարին, ինչը եւ ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: «Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ Վանեվան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Հարությունյանը, ով պետական կառավարման մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունի: Առաջիկայում Վանեվանում հայտնի կլինի համայնքի ղեկավարի ընտրության օրը»,- ընդգծեց Վանիկ Հարությունյանը: Նորայր Հարությունյանը Վանեվան համայնքը ղեկավարում էր 1996 թվականից:

 

Լրահոս

Դիտել ավելին