Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

24 Ապրիլ, 2019 17:29
Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

Ինչպես արդեն քիչ առաջ հայտնել էինք, Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Սերժ Սարգսյանի հետ է նաեւ իր թոռը։ Նրան ուղեկցում են Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ուժեղացվել է հսկողությունը։ Սերժ  Սարգսյանի թիկնապահները լրագրողներին թույլ չտվեցին  մոտենալ նրան և հարցեր ուղղել:

Վերջինս  լրագրողների՝ հեռվից մի կերպ տրվող հարցերին նույնիսկ արձագանքեց, անգամ երբ դրանք վերաբերում են օրվա խորհրդին։

Ի վերջո, 5-6 թիկնապահների ուղեկցությամբ, առանց որեւէ բառ ասելու Սերժ Սարգսյանն իր ծառայողական մեքենայով հեռացավ հուշահամալիրից։

Ի դեպ, հուշահամալիր է այցելել նաեւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, սակայն նա չէր ուղեկցում Սերժ Սարգսյանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին