Կարևոր իրադարձություններ

Վերջին 6 ամիսներին ԱԻՆ-ը սպասարկել է 1մլն հեռախոսազանգ. Ֆելիքս Ցոլակյան

19 Ապրիլ, 2019 11:52
Վերջին 6 ամիսներին ԱԻՆ-ը սպասարկել է 1մլն հեռախոսազանգ. Ֆելիքս Ցոլակյան

Վերջին 6 ամիսներին Արտակարգ իրավիճակների նախարարությունը սպասարկել է 1մլն հեռախոսազանգ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ 

Ցոլակյանի խոսքով՝ տարվա մեջ այդ զանգերի թիվը կազմում է 2 մլն-ից ավելի. «Սա թիվ է, որը ծանրաբեռնված աշխատանք է ճգնաժամային կառավարման կենտրոնի համար։ Զանգերը միշտ չէ, որ ահազանգեր են, միշտ չէ, որ դրանք կապված են դեպքերի հետ։ Դեպքերի առումով զանգերի թիվը կազմում է 18-20 հազար տարեկան, որոնք կոնկրետ դեպքերի հետ են կապված, իսկ մյուս զանգերը դրանք ուղղակի հարցումներ են եղանակի հետ կապված, դրանք նաև սխալ զանգեր են»։

Նախարարը նշեց, որ եղանակից և տարվա սեզոնայնությունից կախված զանգերի թիվը ավելանում կամ պակասում է. «Ձմռանը զանգերը ճանապարհների հետ են կապված լինում հիմնականում, իսկ ամռանը՝ հրդեհների։ Վերջին 6 ամիսներին գրանցվել է հրդեհի 2300 դեպք, որոնցից ամենամեծը իր մասշտաբով Վահագնաձորի անտառում և հարակից անտառում բռնկված հրդեհն էր, որին անմիջական մասնակցություն ես ունեցել եմ, տեղում հետևել եմ հրդեհաշիջման աշխատանքներին, և սա ինձ շատ օգնեց տեղում տեսնելու և հասկանալու ինչ է արվում և ինչ խնդիրներ ունենք»։ 


 

Լրահոս

Դիտել ավելին