Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը՝ ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նիստի մասին

18 Ապրիլ, 2019 18:48
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը՝  ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նիստի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սանկտ Պետերբուրգում մասնակցեցի ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նիստի աշխատանքներին։

Իմ առաջարկությամբ Խորհուրդը հետաձգեց ԱՊՀ ՄԽՎ-ում դիտորդի կարգավիճակին վերաբերող որոշումը մինչև աշնանային նստաշրջան։ Հայկական կողմը մի շարք առաջարկներ ներկայացրեց դիտորդի կարգավիճակի թեկնածուին ներկայացվելիք չափանիշների և պայմանների վերաբերյալ։

Խորհուրդը նաև հաստատեց 2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը, որում ևս մեկ անգամ ամրագրվել է մեր երկրում ժողովրդավարական գործընթացների և ընտրական ինստիտուտների առողջացման ու կայացման ընթացքի անշրջելիությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին