Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում

18 Ապրիլ, 2019 10:38
Խոշոր ավտովթար Երևանում

Երեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի, Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 55-ամյա Կարապետ Գաբրիելյանի վարած KIA մակնիշի 35 TR 433 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Դավիթ Նաղդալյանի վարած Mercedes մակնիշի 98 DN 998 համարանիշի և Երևանի բնակիչ, 70-ամյա Սամվել Բադալյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 RD 639 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Բադալյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 17-ամյա Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին