Կարևոր իրադարձություններ

Լիտվայի դեսպանին հետ են կանչել Մոսկվայից

12 Ապրիլ, 2019 18:17
Լիտվայի դեսպանին հետ են կանչել Մոսկվայից

ՌԴ-ում Լիտվայի դեսպան Ռյամիգիյուս Մոտուզասին հետ են կանչել Մոսկվայից՝ նրա եւ դիվանագիտական առաքելության անձնակազմի հասցեին հնչած սպառնալիքների պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ԱԳՆ-ին։

«Այո, դեսպանը երեկ հետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Դա կապված է էլեկտրոնային փոստով դեսպանություն առաքված նամակի հետ, որը հունվարի 13-ի գործի հետ կապված սպառնալիքներ է պարունակում դեսպանի եւ դեսպանության անձնակազմի հասցեին»,- գործակալությունում մեջբերել են Լիտվայի ԱԳՆ հայտարարությունը։

Գերատեսչությունում նաեւ ավելացրել են, որ «Մոտուզասին տրվել է հատուկ վկայի կարգավիճակ վիզաների ոչ թափանցիկ տրման գործի նախադատական հետաքննությունում»։ «Երեկ նա հարցման է ենթարկվել»,- նշել են Լիտվայի ԱԳՆ-ում։

 

Լրահոս

Դիտել ավելին