Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում յոգայով է զբաղվում

10 Ապրիլ, 2019 12:00
Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում յոգայով է զբաղվում

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում յոգայով և ընթերցանությամբ է զբաղվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Արամ Օրբելյանը:

Նա նշել է նաև, որ Քոչարյանը խցում մենակ է:

«Նրա տրամադրությունը լավ է, քանի որ համոզված է, որ անմեղ է, և որ սա քաղաքական հետապնդում է, և ինքն արդարացվելու է», - ասել է Օրբելյանը:

Նա հավելել է, որ զբոսանքի ժամերին սպորտով է զբաղվում:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին