Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել.կան վիրավորներ

05 Ապրիլ, 2019 22:56
Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել.կան վիրավորներ

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի 35 AG 614 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda Granta մակնիշի 35 DP 830 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին