Կարևոր իրադարձություններ

Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan Teana-ն ու «07»-ը. վերջինը կողաշրջվել է

16 Հոկտեմբեր, 2015 10:15
Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan Teana-ն ու «07»-ը. վերջինը կողաշրջվել է

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Հայրապետյանի վարած Nissan Teana մակնիշի 10 ՏT 055 համարանիշի և Երևանի բնակիչ, 49-ամյա Միքայել Ջալոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 FԼ 141 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ը կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Սուքիայանն ու տեսուչ Արտակ Ավագյանը:

Օպերատիվորեն են ժամանել «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին