Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական դերի համար

01 Ապրիլ, 2019 17:34
Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական դերի համար
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
 
«Ն.Փաշինյանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին` բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական դերի համար»:
 
«Վ.Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցել կարգավորման հիմնարար ասպեկտների լուծումների որոնման հարցում, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», - նշել են Կրեմլից:
 
Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք արդիական հարցեր, նաև փոխգործակցության վերաբերյալ՝ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններ շրջանակներում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին