Կարևոր իրադարձություններ

«Քաոս է, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում»

01 Ապրիլ, 2019 13:55
«Քաոս է, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում»

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Օպերայում տեղի ունեցող իրադարձությունները, պատասխանեց, որ հարցում են արել այդ մասին, պատասխանը դեռ չեն ստացել, նաեւ իրենց պատգամավորները մասնակցում են բողոքի ակցիային:

Մարուքյանի խոսքով՝ «Մենք հատուկ շեշտել ենք, որ մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի: Այն, ինչ տեղի է ունենում օպերայի շուրջ, դա ինչի՞ հետ է կապված, դա կապված է այն քաոսային վիճակի հետ, որը կառավարությունում կա, մարդիկ չգիտեն՝ իրենք մնալո՞ւ են, թե՞ չեն մնալու, կառավարության անդա՞մ են, թե՞ չէ: Իրենք իրավունք չունեն մոտենալ ԱԺ ամբիոնին, երկրորդ անգամ գալիս են: Իրավունք չունեն, կառավարության անդամներն են պատասխանում պատգամավորների հարցերին»: Ըստ Մարուքյանի, այդ քաոսը, որ կա, հենց այն պատճառով է, որ չգիտեն ինչ անեն, անորոշ վիճակի մեջ են. «Պատկերացնո՞ւմ եք, հիմա մշակույթի նախարարությունը ԿԳՆ-ի մեջ է: Դուք մենակ մի նայեք, որ Օրբելյանին ազատել են, նայեք մեծ նկարին, իսկ մեծ նկարն այն է, որ քաոս է, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում»: 


 

Լրահոս

Դիտել ավելին