Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՌԴ և թուրքական ինքնաթիռները 13 անգամ վտանգավոր կերպով մոտիկացել են

16 Հոկտեմբեր, 2015 10:13
ՌԴ և թուրքական ինքնաթիռները 13 անգամ վտանգավոր կերպով մոտիկացել են

Ս. թ. հոկտեմբերի 3–10–ը ՌԴ և Թուրքիայի ինքնաթիռները 13 անգամ իրարից վտանգավոր մոտիկության վրա են հայտնվել։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ փոխղեկավար Ալի Քեմալ Այդինը։

«Հոկտեմբերի 3–10–ը ռուսական ինքնաթիռները երկու անգամ խախտել են մեր օդային սահմանը, ՌԴ 3 ինքնաթիռ վտանգավոր մանևրներ է իրականացրել, նույն ժամանակամիջոցում էլ թուրքական ինքնաթիռների հետ վտանգավոր մերձավորության 13 դեպք է արձանագրվել»,–ասել է Այդինը։

Փոխնախարարը նաև նշել է՝ իր երկիրը չի չափազանցնում ՌԴ ինքնաթիռների՝ Թուրքիայի սահմանը խախտելու հարցը՝ շեշտելով, որ ոչ մի երկիր թույլ չի տա, որ ուրիշի ռազմական ինքնաթիռները խախտեն իր օդային տարածությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան հիասթափված է ՌԴ գործողություններից։

Այդինը հայտնել էր, որ իր երկիրն առաջվա նման բացատրությունների է սպասում ՌԴ կողմից՝ ռուսական ինքնաթիռների՝ թուրքական սահմանը խախտելու առնչությամբ։

«Մենք մինչ օրս այդքան էլ չենք հասկանում նման մանևրների նպատակը։ Բայց մենք փորձում ենք այդ տագնապը մեր ռուս գործընկերներին հասցնել դիվանագիտական ճանապարհով»,–ասել է Այդինը՝ հավելելով, որ Անկարան դեռ հույս ունի, որ բացատրություններ կստանա այդ հարցով։

Հաղորդվել էր նաև, որ ՌԴ–ն և Թուրքիան մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Սիրիայում։ Որոշ լրատվամիջոցներ («Financial Times») գրել էին, որ Սիրիայի հակամարտությունը կարող է խախտել ՌԴ և Թուրքիայի տնտեսական հարաբերությունների «փխրուն հավասարակշռությունը»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին