Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Մասիսում մեքենա է այրվել. տուժածը 12-ամյա երեխա է

24 Մարտ, 2019 12:52
Մասիսում մեքենա է այրվել. տուժածը 12-ամյա երեխա է

Մարտի 23-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 16/1 տան մոտակայքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել` 22:34-ին:

Ամբողջությամբ այրվել է «RAF» մակնիշի ավտոմեքենան:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին