Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել

15 Մարտ, 2019 14:56
Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի: Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը։

Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:

Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին