Կարևոր իրադարձություններ

Ավազակային հարձակում՝ Չարենցավանում

09 Մարտ, 2019 12:05
Ավազակային հարձակում՝ Չարենցավանում

Կոտայքի մարզում, մարտի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում դիմակավորված անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել Չարենցավանի շենքերից մեկի բնակարանը եւ դանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց՝ 61-ամյա Հասմիկ Դ.-ից պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դիմակավորված անձը անօգնական կնոջը քարշ է տվել ննջասենյակ, ձեռքերն ու ոտքերը թափանցիկ կպչուն ժապավենով կապել եւ ննջասենյակը տակնուվրա անելուց հետո պահարանից հափշտակել ոսկյա շղթյա, ոսկյա թեւնոց, մատանի, ականջօղեր եւ դիմել փախուստի։

Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Լրահոս

Դիտել ավելին