Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Նախկին խոսնակի ներկա խոսնակին դիմել չհաջողվեց: Տիգրան Ուրիխանյանն իրեն թանկացնում է. «Հրապարակ»

16 Հոկտեմբեր, 2015 09:13
Նախկին խոսնակի ներկա խոսնակին դիմել չհաջողվեց: Տիգրան Ուրիխանյանն իրեն թանկացնում է. «Հրապարակ»

Կառավարությունը երեկվա նիստում սահմանադրական փոփոխությունների անցկացման համար 1 մլրդ. 576 մլն. 209.5 հազար դրամ է հատկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի անցկացման ծախսերը հոգալու համար, իսկ ոստիկանությանը տրամադրել է 210 մլն. 550 հազար դրամ: Հիշեցնենք, որ հանրաքվեն տեղի է ունենալու սթ դեկտեմբերի 6-ին։ Թե կոնկրետ ինչի վրա են ծախսվելու այդ գումարները, ոչ նիստի ժամանակ, ոչ էլ որոշման մեջ չհստակեցվեց։ Հանրաքվեի ժամանակ հնարավոր կլինի քվեարկել ոչ միայն անձնագրերով, այլեւ նույնականացման քարտերով։

Սա պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնությունն էր, որին հավանություն տվեց կառավարությունը։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու կառավարությունը չհավանեց այս նույն առաջարկը, երբ այն արել էր «Ալյանսի» ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Երբ վերջինիս կարծիքը հարցրինք, նա առանց մեզ լսելու կտրեց «Բոլոր հարցերն ուղղեք խոսնակ Վարդան Քոչարյանին»։ «Բայց Ձեր անձնական կարծիքն է հարկավոր»։ «Իմ անձնական կարծիքը Ձեզ կփոխանցի խոսնակը»,- շարունակեց իրեն թանկացնել Տիգրան Ուրիխանյանը, որը ոչ հեռու անցյալում ԲՀԿ խոսնակն էր։ Իսկ նախկին խոսնակի ներկա խոսնակին դիմել չհաջողվեց։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին