Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

04 Մարտ, 2019 20:16
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Այս պահին Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է»,- ասաց Նավիկյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին