Կարևոր իրադարձություններ

«Համը մի հանիր, տղա ջան, լրջացիր, կամ՝ պարզապես երգիր»

03 Մարտ, 2019 20:53
Հեղինակ՝ Մարգարիտ Եսայան
«Համը մի հանիր, տղա ջան, լրջացիր, կամ՝ պարզապես երգիր»

ԱԺ նախկին պատագամավոր,ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ հարցազրույցի ժամանակ հնչեցված տեսակետների վերաբերյալ․ 

«Ռուբեն Հախվերդյանի երգերը սիրում եմ, գրեթե բոլորն են սիրում, լսում, ունկնդրում, բայց Ռուբեն Հախվերդյան մարդու անձի երկվությունն այլեւս անտանելի է դառնում, սա այն դեպքն է, երբ կարելի է առանց չափազանցության ասել՝ համը մի հանիր, տղա ջան, լրջացիր, կամ՝ պարզապես երգիր, կարծիք հայտնելը քո խելքի բանը չէ, արցախցու եւ հայաստանցու , հայի եւ հայի միջեւ էդ զուգահեռներդ անհամ են, անտեղի եւ թուրքին հարիր, մի արա, արցախցուց մենք դեռ շատ բան ունենք սովորելու, մենք ՝ բոլոր հայերս, դու, առաջին հերթին եւ այն տհաճ խոսքերը, որ ասացիր արդեն հայտնի հաղորդման ժամանակ, պիտի քեզ ստիպեն որ, որ ներողություն խնդրես հերոսական արցախցուց, լրջանաս, պախմելից դուրս գաս ու մշտապես օտարին հաղթած, զորավարներ, մշակույթի գործիչներ, հերոսներ ծնած եւ սնած Արցախի փառապանծ ժողովրդին ասես՝ ներեցեք սիրելիներս, ղալաթ արեցի, այլեւս չեմ անի․․ Ինքդ քո ձեռամբ քո իսկ անձի մոռացության եւ արհամարհանքի գերեզմանը մի փորիր․․
Որոշել էի այլեւս երբեք որեւէ մեկի փոխարեն ներողության չխնդրել, բայց այս դեպքը ուրիշ է, ուստի, խնդրում եմ, արցախցի իմ ընկերներ, հարազատներ, սիրելիներ, ներեցեք նրան, մեղավորին, քանզի կույր է մտոք եւ շատախոս լեզվով․․․»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին