Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում մեքենա է արգելափակվել

02 Մարտ, 2019 16:31
Վարդենիսում մեքենա է արգելափակվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 2-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաներից մեկի մեջ կա վատառողջ երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թ. Ջ.-ին (ծնված 2014 թ.) եւ 4 ուղեկցողի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Երեխան հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին