Կարևոր իրադարձություններ

Ընտրակաշառքի միջոցով հաղթանակի հասած գյուղապետը Հայաստանից մեկնե՞լ է. «Ժամանակ»

23 Փետրվար, 2019 08:48
Ընտրակաշառքի միջոցով հաղթանակի հասած գյուղապետը Հայաստանից մեկնե՞լ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց նոյեմբերին գյուղապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած, սակայն կրկին թեկնածությունն առաջադրած Արթուր Մանուկյանը:

 

Ըստ համագյուղացիների՝ Մանուկյանը հաղթանակի էր հասել ընտրակաշառք բաժանելու միջոցով, որը չէր կանխվել ո՛չ իրավապահների, ո՛չ մարզպետարանի կողմից:  Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն Մանուկյանը այդպես էլ չի ներկայանում գյուղապետարան, ըստ համագյուղացիների՝ մեկնել է Հայաստանից, և որևէ մեկը չգիտի, թե որտեղ է գտնվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին