Կարևոր իրադարձություններ

«Այ հիմա, պարոն դատախազ, Ձեր կողմնակալ մոտեցումը յավնի երևում է». Բարսեղ Բեգլարյանը՝ դատախազին

20 Փետրվար, 2019 17:22
«Այ հիմա, պարոն դատախազ, Ձեր կողմնակալ մոտեցումը յավնի երևում է». Բարսեղ Բեգլարյանը՝ դատախազին

aravot.am-ը գրում է․ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր ընթացավ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդությամբ հանդես եկավ վերացնել իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Պաշտպանի պնդմամբ՝ խափանման միջոցները պատժի նպատակ են հետապնդում։ Այս միջնորդությանն առարկեց մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը։ Նա հայտարարեց. «Խափանման միջոցը որևէ կերպ չի կարելի համարվել պատժի տարրեր պարունակող, նույնիսկ միջնորդություն է ներկայացվել Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ինչը քննիչի կողմից մերժվել է, իսկ իմ կողմից ցուցում է տրվել և փոխվել խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությամբ»: Դատական նիստի ավարտից հետ Բարսեղ Բեգլարյանը վրդովվեց ու դիմելով դատախազին՝ հայտարարեց. «Այ հիմա, պարոն դատախազ, Ձեր կողմնակալ մոտեցումը յավնի երևում է»: 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին