Կարևոր իրադարձություններ

«ՀայԷկոնոմբանկը» կարող է միաձուլվել ղազախական «БТА» բանկի հետ. «Ժողովուրդ»

16 Հոկտեմբեր, 2015 08:08
«ՀայԷկոնոմբանկը» կարող է միաձուլվել ղազախական «БТА» բանկի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «ՀայԷկոնոմբանկը» բանակցություններ է վարում ղազախական «БТА» բանկի հետ՝ վերջինիս իրեն միաձուլելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ հայկական բանկի պատվերով ղազախական բանկում ներկայումս իրավաբանական եւ տնտեսական աուդիտ է իրականացվում, որից հետո էլ գործարքի պայմանները կհստակեցվեն։ Սակայն գործարքի մոտավոր չափերն առայժմ մեզ չհաջողվեց պարզել։

Միայն կարող ենք արձանագրել, որ եթե այս գործարքը կայանա, ապա «ՀայԷկոնոմբանկը» կլինի առաջին հայկական բանկը, որը կսկսի գործունեություն ծավալել Հայաստանի սահմաններից դուրս։ Ինչպես հայտնի է՝ մինչ օրս օտարերկրյա բանկերն են Հայաստանում մասնաճյուղեր բացում կամ հայկական բանկերն իրենց միաձուլելով՝ իրենց ներկայությունն ապահովվում Հայաստանի բանկային ոլորտում։ Ի դեպ, ղազախական «БТА» բանկը պատկանում է Ղազախստանի նախարարներից մեկի որդուն:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին