Կարևոր իրադարձություններ

Պարզաբանում՝ Հարություն Մաշադյանի` դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ

17 Փետրվար, 2019 21:17
Հեղինակ՝ Արևիկ Խաչատրյան
Պարզաբանում՝ Հարություն Մաշադյանի` դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ

Մի շարք պարզաբանումներից հետո չիմացության արդյունքում կամ հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով ոչ ճշգրիտ է ներկայացվել և շահարկման առարկա դարձել Հարություն Մաշադյանի` դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ հարցի շուրջ հարկ են համարում լրացուցիչ պարզաբանել հետևյալը․

«Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։

Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։

 2010թ․-ին Հարություն Մաշադյանը ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

 2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին ։

Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։ 2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։

 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։

 2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ»։

 

Լրահոս

Դիտել ավելին